Ռուսաստանը չի կարողանում կատարել զենքի մատակարարման իր պարտավորությունները. Հնդկաստանի ռազմաօդային ուժեր

Միջազգային
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը խորհրդարանական կոմիտեին հայտնել է, որ Ռուսաստանը չի կարողանում կատարել սպառազինությունների մատակարարման իր պարտավորությունները Ուկրաինայում պատերազմի պատճառով, փոխանցում է CNN-ը։
«Այս տարի նախատեսված էր խոշոր մատակարարում, որը չի կայանա։ Նրանք (ռուսները) մեզ գրավոր հայտնել են, որ չեն կարողանա դա ապահովել»,- հայտարարել է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։
Հրապարակված հաշվետվության մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ պետք է մատակարարեր Ռուսաստանը։ CNN-ը հիշեցնում է, որ Հնդկաստանը 2018 թվականին գնել է S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիր 5,4 միլիարդ դոլար արժողությամբ։ Reuters-ի տեղեկություններով՝ այդ համակարգերից երեքն ավելի վաղ մատակարարվել են, ևս երկուսը սպասվում է։