Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելցիների հետ բախումներում զոհվել է առնվազն 24 պաղեստինցի

Իսրայելցիների հետ բախումներում զոհվել է առնվազն 24 պաղեստինցի
Միջազգային
16:05, 11 май 2021
Իսրայելի բանակն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ պաղեստինցի զինյալները հրթիռակոծել են Երուսաղեմում հրեաների խիտ բնակեցված թաղամասերը:

Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում` 9 երեխա, վիրավորների թիվը գերազանցում է 100-ը:

Իսրայելը հայտնել է, որ հարվածներ է հասցրել 130 թիրախների այն բանից հետո, երբ «Համաս» շարժման զինյալները Գազայի հատվածից մոտ 200 հրթիռ են արձակել Աշկելոնի հրեական թաղամասերի ուղղությամբ:

Ըստ Իսրայելի իշխանությունների, պաղեստինցիների կազմակերպած գրոհների հետևանքով 6 մարդ վնասվածք է ստացել:
Անցած երկու օրում  Երուսաղեմում և Արևմտյան ափի շրջաններում տեղի են ունեցել արաբ-իսրայելյան ընդհարումներ, որոնց ընթացքում տուժել են իսրայելցի 21 ոստիկաններ և առնվազն 7 խաղաղ բնակիչ: Տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել նաև մի քանի տասնյակ պաղեստինցիներ: