Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ Բեգլարյան

Ի հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ Բեգլարյան
Միջազգային
16:09, 11 май 2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ, իր թվիթերյան միկրոբլոկում գրել է.
 «Ի հեճուկս Ալիևի պնդումների, թե «Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ», ցանկանում եմ հիշեցնել նրան, որ՝

Ա) Արցախը Ադրբեջանի տարածք չէ.

Բ) Անկախ Արցախ արդեն գոյություն ունի.

Գ) Իսկ քննարկումները պետք է ընթանան միայն իրականության և հայրենիքում մեր իրավունքների միջազգային ճանաչման շուրջ»,- գրել է Բեգլարյանը: