Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի ռազմաօդային ուժերը 13 հարկանի շենք են ոչնչացրել․ Տեսանյութ․ 1in.am

Իսրայելի ՌՕՈՒ-ի ուժերը երեկ՝ մայիսի 11-ի երեկոյան, ոչնչացրել են Գազա քաղաքի 13 հարկանի բնակելի շենք: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ականատեսը:

«Իսրայելական ռազմական ինքնաթիռներն երեկ երեկոյան ոչնչացրել են Հանադի 13 հարկանի բնակելի շենքը Գազայում։ Ավելի վաղ 13-հարկանի բնակելի տան ադմինիստրատոր Խանադին հեռախոսազանգ է ստացել, նրան հայտնել են, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն մտադիր է ռմբակոծել շենքը», – հայտնել է ականատեսը:

Նա հավելել է, որ այդ և հարևան շենքերի բոլոր բնակիչները լքել են իրենց տները ՝ վախենալով ավերածություններից:

Ավելի վաղ՝ մայիսի 10-ի երեկոյան, «Ալ Քասամ» բրիգադները սպառնացել են գնդակոծել Թել-Ավիվը, եթե Իսրայելը ռմբակոծի Գազայի հատվածում բնակելի տները: