Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը

Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը
Միջազգային
14:36, 13 май 2021
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա  պատերազմի ռազմագերիների հարցը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից:

Ըստ հրապարակված օրակարգի՝ խորհրդարանում նիստեր են նախատեսված մայիսի 17-20-ը: Մայիսի 20-ի լիագումար նիստում նախատեսված են դեբատներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ: Նույն օրվա օրակարգում է ռազմագերիների հարցը: Առաջարկված է բանաձև, նախատեսվում է քվեարկություն: