Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը
Միջազգային
15:27, 14 май 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը:

Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, Հասանովը ծանոթացել է անձնակազմի համար ստեղծված պայմաններին, բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայանի և այլ սարքերի աշխատանքներին:
Նա համապատասխան հրահանգավորումներ է տվել՝ պահպանելու պատրաստականության բարձր մակարդակը, առավել հուսալի պաշտպանելու օդային տարածությունը, արդյունավետ կազմակերպելու մարտական հերթապահությունը: