Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովը Ռիքերին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանների շուրջ բանակցությունների մասին

Բայրամովը Ռիքերին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանների շուրջ բանակցությունների մասին
Միջազգային
17:55, 14 май 2021
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն այսօր հեռախոսազրույցի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի լարվածութան վերաբերյալ քննարկում են ունեցել։

Տեղեկացնում են Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

«Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի և ադրբեջանա-հայկական սահմանին լարումների վերաբերյալ», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նրանք շեշտել են «այսպիսի լարումները դիվանագիտության ու բանակցությունների միջոցով կարգավորելու կարևորությունը»:

«Նախարար Ջեյհուն Բայրամովը շեշտեց, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարումները կարգավորելուն: Նա զրուցակցին տեղեկացրեց, որ Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով գործուղվեց տարածաշրջան՝ սահմանում առկա լարումը շուտափույթ կարգավորելու համար, և բանակցություններ են վարվում մյուս կողմի հետ», - եզրափակված է հաղորդագրության մեջ: