Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազայում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է շենք, որում տեղակայված էին մի շարք միջազգային ԶԼՄ-ներ

Գազայում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է շենք, որում տեղակայված էին մի շարք միջազգային ԶԼՄ-ներ
Միջազգային
17:01, 15 май 2021
Իսրայելական ավիահարվածի հետևանքով փլուզվել է Գազայի հատվածում գտնվող 15-հարկանի շենքը, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը: