Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի երկու զինվոր է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով

Ադրբեջանցի երկու զինվոր է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով
Միջազգային
19:51, 15 май 2021
Ադրբեջանցի երկու զինվոր է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, գրում է РИА Новости-ն։

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայության հաղորդմամբ, սահմանը հատողները չեն եթարկվել սահմանապահների հրահանգին, կրակ են բացել սահմանապահների վրա, նետել նրանց բեռները և փորձել փախչել դեպքի վայրից:

Սահմանը խախտողների կողմից բացված կրակի հետևանքով վիրավորվել են ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար Օղլուն և կրտսեր սերժանտ Ալիմով Ֆարիդ Էլչին Օղլուն:

Զինծառայողները անմիջապես տեղափոխվել են բժշկական հաստատություն, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: