Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանն անօդաչուներ կարտադրի

Վրաստանն անօդաչուներ կարտադրի
Միջազգային
20:43, 15 май 2021
Հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը` Վրաստանը նպատակ ունի անօդաչու թռչող սարքեր գնել, նաև Վրաստանում դրանց արտադրության համար պայմաններ ստեղծել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:

«Անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով` զինված ուժերը մտադիր են անօդաչուներ ձեռք բերել, ինչպես նաև մեծացնել արտադրական կարողություները: Բանակցություններ են տարվում  ՆԱՏՕ-ի երկրների հետ` տեխնիկական դետալները ճշտելու համար:
Որակի և լիարժեք մատակարարում ապահովելու նպատակով`կարևոր է այս ուղղությամբ տեղական արտադրություն սկսել ու զարգացնել», — ասել է նախարարը:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի` այժմ բանակցություններ են տարվում նաև օտարերկրյա ընկերությունների հետ` Թբիլիսիի ռազմա-գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի բազայի վրա  մեծ և ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասով, այս տարի արդեն կստորագրվեն պայմանագրերը, իսկ արտադրության սկիզբը ծրագրվում է 2022-ին:

Հիշեցնենք` Վրաստանը 2021 թվականի վերջին մտադիր է նաև ամերիկյան M4 ինքնաձիգերի արտադրություն սկսել: Վրաց-իսրայելական ինքնաձիգները ևս արտադրվելու են «Դելտա» կենտրոնում։