Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է ՀՀ ներխուժման խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը

Փաշինյանը Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է ՀՀ ներխուժման խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը
Միջազգային
16:05, 16 май 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։