Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը համաշխարհային հանրությանը կոչ է արել «դաս տալ» Իսրայելին

Էրդողանը համաշխարհային հանրությանը կոչ է արել «դաս տալ» Իսրայելին
Միջազգային
19:17, 16 май 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իրանցի իր գործընկեր Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցների ընթացքում, ասել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին «դաս տա»՝ կապված Պաղեստինի դեմ իր հարձակումների հետ:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, մենք քննարկել ենք Պաղեստինի դեմ Իսրայելի հարձակումները և Թուրքիայի և Իրանի հարաբերությունները: Իսրայելին ուժեղ և զսպող դաս տվեք այս անխոհեմ հարձակումների դիմաց», – գրել է Էրդողանը Telegram ալիքում:

Էրդողանը նաև շեշտել է Պաղեստինի հարցում իսլամական երկրների ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: