Իլհամ Ալիևը զանգահարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Միջազգային
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` Իլհամ Ալիևը Տոկաևին տեղեկացրել է վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս առնչությամբ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ներկայումս ընթանում է սահմանի ճշգրտման գործընթաց, և իբր «հայկական կողմը ոչ ադեկվատ արձագանք է ցուցաբերում այդ գործընթացին»։
Ըստ Ալիևի՝ որևէ բախում սահմանին տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է,բանակցությունները շարունակվում են: