Քաղաքացիակենտրոն
լրատվություն

7 տարի առաջ Ղրիմը բռնազավթվել է և Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի վերադարձնի թերակղզին․ Վլադիմիր Զելենսկի

7 տարի առաջ Ղրիմը բռնազավթվել է և Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի վերադարձնի թերակղզին․ Վլադիմիր Զելենսկի
Միջազգային
17:52, 18 май 2021
«Այսօր Ուկրաինան հիշում է ղրիմաթաթարական բնակչության ցեղասպանության բոլոր զոհերին։ Մեզնից յուրաքանչյուրը կիսվում է ձեզ հետ իր ցավով»,-այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Նա նաև գրել է, որ Ուկրաինայում Ղրիմի թաթարների թիվը հասնում է 40 միլիոնի, և իրենք, ինչպես մեկ միասնական երկիր,ասում են ոչ թե նրանք, այլ՝ մենք։

«Մենք չենք մոռանա, ինչպես մեզ վտարեցին մեր սեփական տնից և հեռացրեցին մեզ այնտեղից հազարավոր շաբաթներով։ Ինչպես մենք կարողացանք վերադառնալ միայն 45 տարի անց։ Ինչպես մենք չճանաչեցիքն մեր սեփական տունը,որտեղ ջնջվում էին պատմական անուններն ու հուշարձանները։ Եվ ամենակարևոր՝ մենք չենք ների, որ 70 տարի անց մեզ նորից ստիպեցին հեռանալ տնից՝ ռուսական անօրինական բռնակցման պատճառով։

Հավերժ հիշատակ, ղրիմաթաթարական ժողովրդի ցեղասպանության բոլոր զոհերին՝ արդարության և ճշտի հաղթանակի հույսով։

Ուկրաինացիները Ղրիմի թաթարների հետ միասին ասում են՝ Ղրիմը ազատ կլինի»,-գրել է Զելենսկին։ 

Այսօր մեկ այլ գրառում էլ Զելենսկին կատարել է իր թվիթերյան էջում՝ նշելով հետևյալը․

«77 տարի առաջ ամբողջ Ղրիմի թաթարական բնակչությունն արտաքսվեց Ղրիմից: Եվ այդ պատճառով նրանք կորցրեցին իրենց բնակչության 50%-ը։ 7 տարի առաջ Ղրիմը բռնազավթվել է և Ուկրաինան ամեն ինչ անում է, որպեսզի այնտեղ պաշտպանի բոլորի ոտնահարված իրավունքները և վերադարձնի թերակղզին։ Ահա թե ինչու մենք սկսեցինք «Ղրիմի պլատֆորմ»-ի գործարկումը»։