Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում նվազել է 12%-ով

Միջազգային
Անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4․809․520 նոր դեպք, ավելի քան 85 հազար մահ (85․975)։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ հիվանդացության մակարդակը նվազել է 12 տոկոսով, մահացությունը՝ 5 տոկոսով։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։
Հիվանդացության ցուցանիշն անցած շաբաթ աճել է միայն Արևմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (4 տոկոս), մինչդեռ Եվրոպայում դեպքերի 26 տոկոսով նվազում է դիտվել։ Նվազումն Արևելյան Միջերկրականում կազմել է 22 տոկոս, Հարավարևմտյան Ասիայում՝ 12 տոկոս, Աֆրիայում՝ 5 տոկոս, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 3 տոկոս։
Մահացությունը 7 տոկոսով աճել է Հարավարևելյան Ասիայում, սակայն 16-ական տոկոսով կրճատվել Եվրոպայում և Արևելյան Միջերկրականում։