Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիշերն արմատականները Գազայից 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք

Գիշերն արմատականները Գազայից 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք
Միջազգային
12:44, 19 май 2021
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից 12 ժամում՝ մայիսի 18-ի Երեւանի ժամանակով 20:00-ից մինչեւ մայիսի 19-ի 08:00-ն առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, 10-ը պայթել Է հենց միջատարածքում՝ չանցնելով սահմանը: Այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը:

«Ժամը 19:00-ից (Երեւանի ժամանակով 20:00-ից) մինչեւ 07:00-ն (Երեւանի ժամանակով 08:00-ն) արձանագրվել Է հրթիռների 60 արձակում Գազայի հատվածից Իսրայելի տարածք: Շուրջ 10 հրթիռ ընկել Է Գազայի հատվածում»,- ասված Է բանակի հայտարարության մեջ:

Զինվորականների հաշվարկներով՝ մայիսի 10-ից, երբ սկսվել Է արմատականների հրթիռային կրակի ճնշման՝ Իսրայելի գործողությունը, պաղեստինյան միջատարածքից արձակվել Է ընդամենն առնվազն 3․750 հրթիռ, որոնցից 550-ն ընկել Է հենց պաղեստինյան միջատարածքում, շուրջ 90 տոկոսը կալանվել Է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգով:

Գազայի հատվածի աղեստինյան արմատական խմբավորումները եւ իսրայելական բանակը հարվածներ են փոխանակում մայիսի 10-ից: Հրթիռակոծումները հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգությոններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայալական դատարանի վճռի պատճառով:

Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը հասել Է 237-ի, դրանցից 217-ը՝ Գազայում, ներառյալ ավելի քան 60 երեխա եւ 36 կին: Իսրայելական կողմից զոհվել Է առնվազն 12 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: