Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել․ Ալեքսանդր Լապշինի հաղթանակը

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել․ Ալեքսանդր Լապշինի հաղթանակը
Միջազգային
14:41, 20 май 2021
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավավարել է իր դիմումը՝ Ադրբեջանի դեմ։

«Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, որ Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են Բաքվի բանտում իմ նկատմամբ սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ կիրառելու համար: Ադրբեջանը պարտավոր է ինձ որպես փոխհատուցում վճարել 30 000 եվրո»։

Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի հարցումով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի հետ համաձայնացնելու ԼՂՀ այցելելու համար։ Բեառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը ու արտահանձնել Լապշինին։ Բաքվում դատարանը նրան երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։ Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել էր կարգադրություն՝ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Միաժամանակ պարզվել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանության հասցնեին։