Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը «ցնդած հրապարակում» է որակել եռակողմ փաստաթղթի արտահոսքը

Պեսկովը «ցնդած հրապարակում» է որակել եռակողմ փաստաթղթի արտահոսքը
Միջազգային
14:54, 21 май 2021
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պաշտոնական մեկնաբանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծանշման վերաբերյալ եռակողմ փաստաթղթի արտահոսքի վերաբերյալ: Կրեմլի ներկայացուցիչը «ցնդած հրապարակում» է որակել այն, և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հորդորել է զգույշ վերաբերմունք ցուցաբերել կասկածելի լուրերի հանդեպ և ապավինել միայն պաշտոնական աղբյուրներին, գրում է nation-news.ru: «Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն թեմա է, և այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այս իրավիճակը կարգավորելու համար, որ պետք է շատ զուսպ լինել նման հրապարակումների հարցում», – նշել է Պեսկովը: