Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազի գնի միասնական շուկան շատ խնդիրներ կլուծի. ընթանում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի՝ այս տարվա առաջին նիստը

Գազի գնի միասնական շուկան շատ խնդիրներ կլուծի. ընթանում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի՝ այս տարվա առաջին նիստը
Միջազգային
15:00, 21 май 2021
Ընթանում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-երկրների առաջնորդները:

Նիստը նախագահում է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը:

Խոսելով կարևորություն ներկայացնող ընթացիկ հարցերի մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կարևորվում է միասնական շուկայի ստեղծումը գազի ոլորտում:

«Այդպիսով կկարգավորվի ոչ միայն մեկ միասնական արժեքը գազի գնի շուրջ, այլ նաև կկարգավորվի երրորդ երկրներից գազի տարանցման  հնարավորությունը՝ ներքին սպառման համար, գործընթացի  թափանցիկության պայմաններում:
Կարևոր է նաև համատեղ առևտրաշրջանառության ասպարեզում առկա խոչընդոտների վերացումը: Այս աշխատանքը միության գոյության ամբողջ ընթացքում է կատարվել:
Չնայած ապրանքների և ծառայությունների ամբողջական, համատեղ շուկայի ստեղծման համար ներկա խնդիրներին, մենք շարունակում ենք կոնստրուկտիվ լուծումների որոնումները, ինչպես նշվում է զեկույցում»:

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են անդամ երկրների առաջնորդները, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի նախագահները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը;

Օրակարգում ընդգրկված է 15 հարց:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հերթով ներկայացնում են  հաշվետվություններ Միության ներքին շուկայի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ աշխատանքների արդյունքների վերաբերյալ, 2020 թ.-ին Միության պետությունների կողմից դրույթների 2019-2020 թվականների կատարման մոնիտորինգի արդյունքների մասին:

Գերագույն խորհրդի անդամները քննարկելու են անդամ երկրների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները, սորտերի փորձարկման և սերմարտադրության ոլորտներում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության միավորմանն ուղղված միջոցառումների ցանկը, գյուղատնտեսական բույսերի, գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման պլանի փոփոխությունները՝ հաստատված Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի 2016 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ, վարկավորման կարգի պահպանման համատեղ վերահսկողության միջոցառումների մասին համաձայնագիր ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխումը, դրանց փոխանցումը ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեներին: