Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողին

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողին
Միջազգային
10:15, 24 май 2021
Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին:

«Խորապես մտահոգիչ է հաղորդումն այն մասին, որ Մինսկում հարկադիր վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավը՝ լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար: Բոլորովին անթույլատրելի վարքագիծ է: Բելառուսը պետք է անհապաղ ազատ արձակի Պրոտասևիչին:

Հնարավոր հետևանքները կքննարկենք ԵՄ գործընկերների հետ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Լինդեն:

Հիշեցնենք, որ Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որով նա Հունաստանից Լիտվայի մայրաքաղաք էր ուղևորվում, արտակագ կերպով վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում։ Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, որպես վայրէջքի պատճառ է նշվել ինքնաթիռի ականապատված լինելու մասին հաղորդագրությունը։ Պրոտասևիչին Բելառուսում մահապատիժ է սպառնում։