Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. Բլինքեն

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. Բլինքեն
Միջազգային
13:46, 28 май 2021
ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, նախկինի պես հանձնառու է օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում:

«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողություններից առաջացած հումանիտար հետևանքները վերացնելու հարցում: Դրանք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնման աշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը»: