Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել լուծել Հայաստանի հետ սահմանի հարցը

Միջազգային
Բաքուն սատարում է ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, ադրբեջանական կողմը պատրաստ է կառուցողական աշխատանքի Երևանի հետ, ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Հաղորդում է Ria.ru-ն։
Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել Մինսկում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:
«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծման Հայաստանի հետ սահմանագծման հարցում: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարում է ռուսական կողմի առաջարկին ՝ սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա », – մեջբերում է Ասադովի մամուլի ծառայությունը: