Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա չի ունենա կարևոր նշանակություն. Բոլթոնը՝ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշման մասին

Դա չի ունենա կարևոր նշանակություն. Բոլթոնը՝ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշման մասին
Միջազգային
13:42, 28 март 2023
Ռուսաստանի միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում հատուկ նշանակություն չի ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը CNN-ի եթերում։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի կողմից Բելառուսում միջուկային զենքի տեղակայումը կարևոր նշանակություն չունի, քանի որ ռուսական պոտենցիալն արդեն գտնվում է Կալինինգրադի մարզում, որը տեղակայված է ՆԱՏՕ-ի երկրների միջև։ 

«Սա մի վայր է, որը երկար ժամանակ եղել է ռուսական ռազմական օբյեկտ՝ սկսած Խորհրդային Միության ժամանակներից։ Այսպիսով, հնարավորությունները, որոնք Ռուսաստանն արդեն ունի Կալինինգրադի անկլավում, հենց դրանք կարող են մեծագույն սպառնալիք ներկայացնել։ Ես չեմ կարծում, որ որոշ քանակությամբ մարտավարական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կփոխի այս հավասարակշռությունը»,- նշել է Բոլթոնը։