Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն մի շարք գործիքներ ունի՝ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար. Պետդեպ

ԱՄՆ-ն մի շարք գործիքներ ունի՝ Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար. Պետդեպ
Միջազգային
15:54, 28 март 2023
Միացյալ Նահանգները կրկին դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք նախագահ Պուտինի այս հայտարարությունը, սա միջուկային անպատասխանատու հռետորաբանության ևս մեկ օրինակ է, որը մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից նրա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր տրամադրության տակ մի շարք գործիքներ ունի՝ «Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար», սակայն չի նշել, թե որոնք են դրանք: 

«Դուք տեսաք, թե մենք ինչպես միջոցներ ձեռնարկեցինք Ուկրաինայում այս անարդար պատերազմի ժամանակ, բայց մենք ոչ մի պատճառ չէինք տեսել մեր ռազմավարական միջուկային դիրքորոշումը շտկելու, ինչպես նաև ոչ մի նշան առ այն, որ Ռուսաստանը ծրագրում է միջուկային զենք օգտագործել»,- նշել է Պատելը: