ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին՝ օնլայն ձևաչափով. Ադրբեջանը այս տարի ևս հրավիրված չէ

Միջազգային
Մարտի 28-30-ը կանցկացվի ԱՄՆ վարչակազմի կողմից կազմակերպված Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը, որին հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը գագաթնաժողովին մասնակցելու է օնլայն ձևաչափով։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ կառավարության լրատվական բաժնից։
Գագաթնաժողովը, որը Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական նախաձեռնություններից է, նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարություններն ամբողջ աշխարհում և հակազդել ավտոկրատիաների աճին:
Գագաթնաժողովին այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, չի հրավիրվել Ադրբեջանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի անցկացված գագաթնաժողովին ևս ՀՀ վարչապետը մասնակցել է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս տարի կայանալիք գագաթնաժողովին չի հրավիրել նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիային և Հունգարիային։