Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը վտանգավոր խոսակցություններ է տանում, ինչը, իհարկե, ինձ անհանգստացնում է. Բայդենը՝ Բելառուսում ՌԴ միջուկային զենք տեղակայելու մասին

Պուտինը վտանգավոր խոսակցություններ է տանում, ինչը, իհարկե, ինձ անհանգստացնում է. Բայդենը՝ Բելառուսում ՌԴ միջուկային զենք տեղակայելու մասին
Միջազգային
12:03, 29 март 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համարում է, որ Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենք դեռ չի տեղակայվել, բայց նա մտահոգված է այս ծրագրերի առնչությամբ Մոսկվայի հայտարարություններով։ Այս մասին ԱՄՆ նախագահը լրագրողներին հայտնել է երեքշաբթի՝ Հյուսիսային Կարոլինայից Վաշինգտոն վերադառնալուց հետո, սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 

Խոսելով ռուսական կողմի այս հայտարարությունների մասին՝ նա նշել է. «Նրանք դա դեռ չեն արել, եթե դա տեղի չի ունեցել, երբ ես ինքնաթիռում էի»։ «Իհարկե, դա ինձ անհանգստացնում է»,- հավելել է Բայդենը։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այդ մասին՝ Բայդենն ասել է. «Ինչպես ես ձեզ ասում էի վերջին մեկ տարվա ընթացքում, նա վտանգավոր խոսակցություններ է տանում: Դա անհանգստություն է առաջացնում»: 
 
Երեկ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կիսվի ռազմավարական միջուկային ուժերի վերաբերյալ մանրամասն տվյալներով՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց նույնն անել: