Քաղաքացիակենտրոն
լրատվություն

WSJ-ի լրագրողին ձերբակալել են հանցանքի վայրում. Պեսկով

WSJ-ի լրագրողին ձերբակալել են հանցանքի վայրում. Պեսկով
Միջազգային
15:24, 30 март 2023
Խոսքը կասկածանքի մասին չէ. լրագրողին բռնել են հանցանքի վայրում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալման մասին։

 «Դա ԱԴԾ-ի իրավասությունն է, Անվտանգության դաշնային ծառայության կողմից արդեն եղել է հայտարարություն, մենք այստեղ ավելացնելու ոչինչ չունենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան այս գործով կհամագործակցի՞ ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ։ 

Պեսկովն ընդգծել է, որ մանրամասներն իրեն հայտնի չեն։

«Ոչ, ես չեմ կարող հստակեցնել, ես մանրամասներին չեմ տիրապետում: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ դա հատուկ ծառայությունների իրավասությունն է, որոնք պայքարում են հենց լրտեսների դեմ», - ասել է Պեսկովը՝ ի պատասխան պարզաբանելու խնդրանքին, թե ինչ ասել է ձերբակալություն հանցանքի վայրում, երբ վերագրվել է լրտեսության մեղադրանք։