Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական խորհրդի նախագահը հորդորել է ՀՀ-ին և Ադրբեջանին սկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահը հորդորել է ՀՀ-ին և Ադրբեջանին սկսել կառուցողական բանակցությունները
Միջազգային
12:36, 03 июнь 2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է՝ ԵՄ-ն կարևորում է հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու բարեկեցությունը և երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումը։  

Նախագահը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի  հայտարարությամբ հաստատված հրադադարի լիարժեք իրականացումն էական է տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը ապահովելու համար։ ԵՄ-ը պատրաստ է տրամադրել փորձագիտական աջակցություն սահմանագծման  սահմանազատման ուղղությամբ և օժանդակել վստահության ամրապնդմանը։ 

Եվրոպական միությունը միաժամանակ հորդորում է երկու կողմերին՝ որպես անհետաձգելի անհրաժեշտություն համագործակցել պահվող անձանց վերադարձի և տարածքների ականազերծման առնչությամբ լիարժեք թափանցիկության ապահովման ուղղություններով, ինչպես նաև այլ կարևոր մարդասիրական հարցերի շուրջ։ ԵՄ-ն տրամադրում է շուրջ 20 մլն եվրոյի հումանիտար աջակցություն և կշարունակի ներգրավվածությունը։

Այս հրատապ մարտահրավերների լուծումն, այնուամենայնիվ, միայն առաջին քայլն է կայուն խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվրոպական խորհրդի նախագահը կոչ արեց երկու կողմերին կառուցողական ոգով վերստին ներգրավվել բանակցություններում։ 

Եվրոպական միությունը խորապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանի, որպես ԵՄ-ն Արևելյան գործընկերության անքակտելի մասի անվտանգությամբ, կայունությամբ և բարեկեցությամբ։