Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ու Էստոնիան դադարեցրել են մաքսային հարցերում փոխօգնության մասին համաձայնագրի գործողությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Էստոնիան դադարեցրել են մաքսային հարցերում փոխօգնության մասին համաձայնագրի գործողությունը. ՌԴ ԱԳՆ
Միջազգային
16:29, 30 март 2023
Ռուսաստանի և Էստոնիայի միջև մաքսային հարցերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի գործողությունը դադարեցվել է 2023 թվականի մարտի 26-ից։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հինգշաբթի օրը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

«2023 թվականի մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերում համագործակցության և փոխօգնության մասին 1999 թվականի հունիսի 8-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի գործողությունը դադարեցվել է»,- ասվում է փաստաթղթում։
Ի սկզբանե պայմանագիրը կնքվել էր «անորոշ ժամկետով»։