Թուրքիան հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Միջազգային
Մարտի 30-ի երեկոյան Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր ասամբլեան վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը, հայտնում է Anadolu-ն։
Մի քանի օր առաջ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին աջակցել է Հունգարիայի խորհրդարանը։ Դրանից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան մնացել էր միակ երկիրը, որը պետք է հավանություն տար Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին։
Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել էին, որ ծրագրում են անդամակցել ՆԱՏՕ-ին 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո: Երկրները դաշինքին անդամակցելու համատեղ դիմում էին ներկայացրել։ Փետրվարի սկզբին Հյուսիսատլանտյան դաշինքում նոր անդամներ ընդունելու մասին արձանագրությունը վավերացրել էին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, բացի Հունգարիայից և Թուրքիայից։ Երկու երկրների իշխանությունները հայտարարել են, որ դեմ չեն Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին, սակայն պատրաստ չեն, տարբեր պատճառներով, աջակցել Շվեդիայի դիմումին։ ՆԱՏՕ-ի մեջ այս պահին մտնում է 30 երկիր։ Նոր երկիրը կարող է անդամակցել դաշինքին միայն այն դեպքում, եթե նրա դիմումին հավանություն տան ՆԱՏՕ-ի բոլոր անդամները: