Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ. Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է դրանցից մի քանիսը

Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ. Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է դրանցից մի քանիսը
Միջազգային
11:22, 31 март 2023
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրվա ընթացքում երկրորդ հարձակումն են իրականացրել Սիրիայի վրա։ Թել Ավիվի գործողությունների արդյունքում Արաբական Հանրապետությանը պատճառվել է նյութական վնաս։

Սիրիայի ՀՕՊ միջոցները խոցել են Իսրայելի կողմից Դամասկոս նահանգի ուղղությամբ արձակված հրթիռների մի մասը, հայտնում է SANA-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ «Այսօր ժամը 00:17-ին (Երևանի ժամանակով՝ 01:17-ին) իսրայելական հակառակորդը հրթիռների համազարկով հրթիռային ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի նահանգին:

Մեր հակաօդային պաշտպանության միջոցները արձագանքել են հակառակորդի հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սոցցանցերում տարածվել են երկնքում գիշերային ակտիվության կադրեր, որ նկարահանել է իսրայելական կողմը։