Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի զոհերի թիվը ըստ թուրքական կողմի, հասնում է 6000-ի, չնայած պաշտոնապես հաղորդվում է մոտ 2900-ի մասին

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի զոհերի թիվը ըստ թուրքական կողմի, հասնում է 6000-ի, չնայած պաշտոնապես հաղորդվում է մոտ 2900-ի մասին
Միջազգային
18:11, 03 июнь 2021
Մայիսի 31-ին Ադրբեջանը հրապարակեց արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի վերջնական տվյալները, համաձայն որի ադրբեջանական կողմը ունեցել է 2881 զինծառայողի և 93 խաղաղ բնակչի կորուստ։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տվյալների համաձայն ականների պայթյունից զոհվել է 5, վիրավորվել՝ 414 մարդ։ Ստացվում է, որ ըստ, ադրբեջանական պաշտոնական աղբյուրների Ադրբեջանը ունի ընդհանուր 2979 զոհ։

Թուրքիան, սակայն, ոչ ուղղակի հայտարարել է, որ Ադրբեջանի կորուստները իրականում հասնում են 6000-ի։

Թուրքիան ադրբեջանցի զոհերի երեխաներին նվերների «քարավան» է ուղարկել։

«Ղարաբաղի ազատագրման 44-օրյա պատերազմի ադրբեջանցի զոհված զինծառայողների 6000 ընտանիք կստանան նվերներ։ Մինչև հունիսի 20-ը «քարավանը» կայցելի ադրբեջանական 16 քաղաք», - տեղեկացնում է TRT ռուսալեզու տելեգրամյան ալիքը։