Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք նրանց կամակատարն եք ու հանցակիցը, ում դեմ մենք ապստամբել ենք․ Արեգ Կյուրեղյանը՝ դատավոր Ազարյանին․ Տեսանյութ

ՀՀ վերքննիչ դատարանում, այսօր «Սասնա ծռերի»-ի գործով նիստի ժամանակ դատավոր Ալեքսանդր Ազարյանի և ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանի միջև լեզվակռիվ սկսվեց։

Երբ դատավոր Ազարյանը հարցրեց, թե արդյո՞ք ամբաստանյալներն ունեն դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն, թե ոչ, Արեգ Կյուրեղյանն ասաց, որ ունեն։

«Քանի որ դատավորները հանդիսացել են նախկին ռեժիմի հանցակից, կամակատարներ, դատել են բազում անմեղ քաղաքացիների, բազում տարիներին ազատազրկման են դատապարտել և հանդիսանում են շահագրգիռ կողմ, ինքնաբացարկ ներկայացրեք, եթե նորմալ դատավոր լինի, զբաղվի այս գործով»,- ասաց Արեգ Կյուրեղյանը։

Այս արտահայտությունը դուր չեկավ դատավոր Ազարյանին և նա Կյուրեղյանին կոռեկտ պահելու կոչ արեց, ինչից հետո նրանք սկսեցին լեզվակռիվ տալ․

Ալեքսանդր Ազարյան - Ի՞նչ է նշանակում նորմալ դատավոր լինի, կասկածո՞ւմ ես դատարանի նորմալության վրա։

Արեգ Կյուրեղյան - Պարզ չարտահայտվե՞ցի։

Ալեքդանդր Ազարյան - Պարզ չես արտահայտվում, իրավաբանորեն պաշտպանիդ հետո խորհրդակցի, նոր արտահայտվի։

Արեգ Կյուրեղյա - Ինչ արտահայտվեցի, պարզ արտահայտվեցի ու շատ կոռեկտ, կարայի շատ վատ բառերով արտահատվեի Ձեր մասին, բայց շատ կոռեկտ արտահայտվեցի։

Ալեքսանդր Ազարյան - Եթե կոռեկտ լիներ, ես նկատողություն չէի անի։

Արեգ Կյուրեղյան - Ձեր մասին շատ արտահայտություններ կան, չեք հավատում մեզ, դուրս եկեք ում ուզում եք հարցրեք, Ձեր մասին ոչ կոռեկտ կարտահայտվեն։ Իսկ իմ ասածը շատ կոռեկտ է և դա է պատճառը, որ դուք հայտնեք ինքնաբացարկ։ 

Ալեքսանդր Ազարյան -Իրավաբանորեն ձևակերպեք, Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, կոնկրետ ո՞ր հիմքով։

Արեգ Կյուրեղյան - Հիմքերը ասեցի, Դուք հանդիսանում եք մեր այսպես կոչված մյուս կողմի հետ շահագրգիռ կողմ և այս դատավարությունը անաչառ անցկացնել չեք կարող։ Որովհետև այն նույն մարդկանց դեմ, որոնց դեմ մենք ապստամբել ենք Դուք հանդիսացել եք նրա կամակատար և հանցակից։ 
    
Հիշեցենք, որ երբ Վերաքննիչ դատարանում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը, նրան ազատելու որոշում կայացնող դատավորներից մեկը հենց Ալեքսանդր Ազարյանն էր։

Տեսանյութը՝ Ա1+