Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը չեղարկել է ԱՊՀ երկրների, այդ թվում նաև Հայաստանի զինվորականներին կենսաթոշակներ վճարելու մասին համաձայնագիրը

Ռուսաստանը չեղարկել է ԱՊՀ երկրների, այդ թվում նաև Հայաստանի զինվորականներին կենսաթոշակներ վճարելու մասին համաձայնագիրը
Միջազգային
14:30, 03 апрель 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների զինվորականների ու նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման և զինվորականների պետական ապահովագրության մասին համաձայնագրի չեղարկման մասին։ Այս մասին հաղորդվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Չեղարկվել է նաև համաձայնագիրը ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակային ապահովության և սահմանապահ զորքերի զինծառայողներին պետական ապահովագրության տրամադրման կարգի վերաբերյալ համաձայնագիրը: 

Օրենքի բացատրական գրության մեջ նշվում է, որ խոսքը 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագրերի մասին է, որոնց մասնակիցներն են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։ 

Համաձայնագրերով նախատեսվում է, որ այլ պետությունում մշտական բնակության համար կենսաթոշակառուի վերաբնակեցման դեպքում նրան նշանակվում է կենսաթոշակ պետության բնակության նորմերին համապատասխան, իսկ կենսաթոշակի վճարումը, որը նշանակված է այն պետությունում, որտեղ կենսաթոշակային իրավունքները ձեռք են բերվել, դադարեցվում է: