Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես է Մոսկվան արձագանքել Թրամփի ձերբակալությանը

Ինչպես է Մոսկվան արձագանքել Թրամփի ձերբակալությանը
Միջազգային
14:58, 05 апрель 2023
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունն անվանել է այդ երկրի ներքին գործը։

«Մենք չենք կարծում, որ իրավունք ունենք ինչ-որ կերպ միջամտելու ԱՄՆ ներքին գործերին։ Եվ կարծում ենք, որ ԱՄՆ-ն էլ իրավունք չունի միջամտելու մեր գործերին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Թրամփի ձերբակալությունը վկայում է լիբերալիզմի ճգնաժամի մասին։
 
Ապրիլի 4-ին Նյու Յորքի դատարանը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 34 դրվագով, սակայն քաղաքական գործիչը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ «Սա միջամտություն է ընտրություններին, երբեք չեմ մտածել, որ Ամերիկայում նման բան կարող է պատահել»,- երեկ Նյու Յորքից վերադառնալով Ֆլորիդայի իր առանձնատուն՝ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: