Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի ներկայացուցիչը Իրանի ԱԱԽ քարտուղարի հետ Թեհրանում քննարկել է «Հյուսիս-Հարավի» շուտափույթ իրագործման հարցը

Պուտինի ներկայացուցիչը Իրանի ԱԱԽ քարտուղարի հետ Թեհրանում քննարկել է «Հյուսիս-Հարավի» շուտափույթ իրագործման հարցը
Միջազգային
13:17, 10 апрель 2023
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կիրակի օրը Թեհրանում ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին։

Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, կողմերը քննարկել են բանկային և տնտեսական ոլորտներում երկկողմ համաձայնագրերի և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շուտափույթ իրագործումը, մասնավորապես՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցումը։

Շամխանին նշել է «Հյուսիս-Հարավ» ռազմավարական նախագծի շուտափույթ իրագործման մեծ նշանակությունը։ 

Լևիտինն իր հերթին նշել է, որ «Մոսկվան պատրաստ է ներդրումներ կատարել Իրանի տնտեսության տարբեր ոլորտներում՝ ներառյալ Ռեշտ-Աստարա ճանապարհահատվածը, ինչպես նաև պողպատաձուլական, նավթային և նավթաքիմիական ոլորտներում։