Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հստակ զուգահեռներ կան Հայոց ցեղասպանության և Լաչինի միջանցքի շրջափակման միջև. Փալոն

Հստակ զուգահեռներ կան Հայոց ցեղասպանության և Լաչինի միջանցքի շրջափակման միջև. Փալոն
Միջազգային
14:25, 20 апрель 2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Կապիտոլիումի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հստակ զուգահեռներ կան անցյալի այդ հանցագործությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև։ ԱՄՆ-ը պետք է արագ գործի, որպեսզի կանխի ճգնաժամը»,-գրել է կոնգրեսականը:

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ էլ Փալոնը նշել է, որ Արցախում նախորդ տարիների և այժմ շարունակվող ագրեսիան, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն:

Փալոնը հիշեցրել է, որ հայկական հարցերով հանձնախմբի անդամները բազմիցս խոսել են ԱՄՆ պետքարտուղարության հետ, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է: