Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատրաստվում եմ Կոնգրեսում շրջանառության մեջ դնել Արցախի ճանաչման բանաձևը»․ Ադամ Շիֆ

«Պատրաստվում եմ Կոնգրեսում շրջանառության մեջ դնել Արցախի ճանաչման բանաձևը»․ Ադամ Շիֆ
Միջազգային
18:31, 24 апрель 2023
Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի հետ զրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձև շրջանառության մեջ դնել։

«Արցախի անկախության և ինքնիշխանության ճանաչումը նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը ես շրջանառության մեջ կդնեմ արդեն վաղն առավոտյան։ Այս քայլը Միացյալ Նահանգներին հաշվետու կդարձնի։ Բացի այդ` ես լրջորեն անհանգստացած եմ, որ Ադրբեջանը ևս մեկ պատերազմ է ծրագրում Արցախի և բուն Հայաստանի դեմ», - հայտարարել է Շիֆը։

«Կարծում եմ` սա բավական լուրջ ուղերձ կլինի Բաքվի բռնապետին, որ Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցություններն էլ պատրաստ են պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները», - ընդգծել է Ադամ Շիֆը։

azatutyun.am