Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն Կենտրոնական Ասիայի իր ռազմակայաններում բարձրացնում է մարտական պատրաստականությունը՝ ի պատասխան ԱՄՆ-ի. Շոյգու

ՌԴ-ն Կենտրոնական Ասիայի իր ռազմակայաններում բարձրացնում է մարտական պատրաստականությունը՝ ի պատասխան ԱՄՆ-ի. Շոյգու
Միջազգային
12:04, 28 апрель 2023
Ռուսաստանը բարձրացնում է Ղրղզստանում և Տաջիկստանում իր ռազմակայանների մարտական պատրաստականությունը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից իրենց ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայում վերականգնելու փորձերի ֆոնին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ 

«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, ահաբեկչության դեմ պայքարում օգնելու պատրվակով, փորձում են վերականգնել իրենց ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայում։ Մենք տարածաշրջանի երկրներին ուղղված՝ ռազմական ենթակառուցվածքի տեղակայման խնդրանքը գնահատում ենք որպես ՇՀԿ-ի տարածքում կայունության ուղղակի սպառնալիք <…> Մեր կողմից բարձրացնում ենք Ղրղզստանում և Տաջիկստանում ռուսական ռազմաբազաների, ինչպես նաև հնարավոր մարտահրավերների արձագանքման այլ ուժերի մարտական պատրաստականությունը»,- նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։ 

Շոյգուն հավելել է, որ «ՆԱՏՕ-ի երկրները աֆղանական հողում իրենց քսանամյա ներկայության և դրան հաջորդած արագ դուրս գալու արդյունքներով կրում են ամենամեծ պատասխանատվությունը այնտեղ ստեղծված իրավիճակի համար», և հետևաբար «նրանք պետք է ստանձնեն հետկոնֆլիկտային վերակառուցման ուղղությամբ հիմնական ֆինանսական ծախսերը»: