Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ջերմ զրույց ունեցա իմ նոր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ». Հնդկաստանի ԱԳ նախարար

«Ջերմ զրույց ունեցա իմ նոր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ». Հնդկաստանի ԱԳ նախարար
Միջազգային
20:28, 19 февраль 2021
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած հեռախոսազրույցին։
«Ջերմ զրույց ունեցա իմ նոր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ: Ես գնահատում եմ նրա ճեպազրույցը իր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկեցինք մեր երկկողմ համագործակցությունը: Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։