Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ զորքերը գիշերը դրոններով գրոհել են Ուկրաինան. Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ բոլոր 35 դրոնները խոցվել են

ՌԴ զորքերը գիշերը դրոններով գրոհել են Ուկրաինան. Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ բոլոր 35 դրոնները խոցվել են
Միջազգային
11:43, 08 май 2023
Մայիսի լույս 8-ի գիշերը ռուսական զորքերը կրկին անօդաչուներով գրոհել են Ուկրաինայի տարածքը։ Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի հրամանատարությունը հայտնել է, որ «Շահեդ-136» դրոնները արձակվել են Բրյանսկի մարզի «Սեշչա» օդակայանից։ Նրանց թիրախը եղել են Կիևի և Կիևի մարզի օբյեկտները։ Բոլոր 35 դրոնները խոցվել են, հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ օդուժը:

Իր հերթին Կիևի իշխանությունները հայտնել են, որ մայիսի լույս 8-ի գիշերը անօդաչուների հարձակման ժամանակ վիրավորվել է հինգ մարդ, վնասվել են ավտոմեքենաներ և բնակելի շենք Սվյատոշինսկի շրջանում։ Հավանաբար, գրում է «Ուկրաինական պրավդա»-ն, վնասը պատճառվել է խոցված դրոնների բեկորներից։

Նաև մայիսի 7-ի ուշ գիշերին ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզին։ Հրթիռները, ըստ Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի, արձակվել են Ту-22м3 հեռահար ավիացիայի ռմբակոծիչներից։