Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն փակել է երկրից փախչելու սողանցքները

ՌԴ-ն փակել է երկրից փախչելու սողանցքները
Միջազգային
11:18, 08 июнь 2023
Ռուսաստանի Դաշնությունում փակել են «սեռը փոխելու» սողանցքը, որն օգտագործում էին տղամարդիկ բանակ զորակոչվելուց խուսափելու համար։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը աջակցել է համապատասխան օրենքին, որը հստակեցնում է անձնագրերն անվավեր ճանաչելու կանոնները։ 

Փոփոխություններով նախատեսվում է. նրանք, ովքեր զորակոչի հետ կապված երկրից դուրս գալու սահմանափակում ունեն, պարտավոր են «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու քաղաքացու իրավունքի սահմանափակման մասին որոշումը անձնագրի տիրոջը հասցնելու» օրվանից հինգ օրվա ընթացքում անձնագիրը հանձնել այն տված մարմնին: Փաստաթուղթը կպահվի «մինչև այս ժամանակավոր սահմանափակման ժամկետի ավարտը կամ դրա գործողության ժամկետի ավարտը»: 

Բացի դրանից, իրենց անձնագրերը հինգ տարով պետք է հանձնեն նաև ԱԴԾ-ում զինվորական ծառայությունից ազատվածները: Նոր կանոնների համաձայն՝ անձնագիրն անվավեր ճանաչելու համար հիմք է դառնալու ազգանվան, անվան, հայրանվան, ծննդյան ամսաթվի և վայրի մասին տեղեկությունների փոփոխությունները, ինչպես նաև սեռի փոփոխությունը։