Օդային տագնապ՝ Ուկրաինայի ամբողջ տարածքում. ռուսական զորքերը հարվածներ են հասցրել կամիկաձե-դրոննով և թևավոր հրթիռներով

Միջազգային
Հունիսի լույս 9-ի գիշերը Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել, բնակիչներին հորդորում են անցնել ապաստարաններ։
Օդային հարձակումների մասին ահազանգման պաշտոնական ծառայության տվյալներով՝ այժմ տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում՝ ներառյալ ռազմական գործողությունների գոտուց հեռու արևմտյան մարզերը։
Նախագահի գրասենյակի ղեկավարը ուկրաինացիներին կոչ է արել չանտեսել ազդանշանները և չդադարեցնել հակաօդային պաշտպանության աշխատանքները։
Այս գիշեր ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքը գրոհել են կամիկաձե-դրոննով և թևավոր հրթիռներով։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի հրամանատարությունը, արձակվել են ընդհանուր առմամբ 16 անօդաչու և վեց թևավոր հրթիռ «Տու-95» ռմբակոծիչներով։ Տասը դրոն և չորս հրթիռ հաջողվել է խոցել։