Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը հունիսի 13-ին այցելում է Բաքու. թուրքական լրատվամիջոցներ

Էրդողանը հունիսի 13-ին այցելում է Բաքու. թուրքական լրատվամիջոցներ
Միջազգային
17:21, 09 июнь 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 12-ին կայցելի Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետություն, իսկ հունիսի 13-ին կուղևորվի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

 Մամուլի տեղեկություններով՝ այս այցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես կգան հայտարարություններով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։

«Չխախտելով բազմամյա խորհրդանշական ավանդույթը՝ Էրդողանն իր արտասահմանյան այցերը կսկսի հունիսի 12-ին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, իսկ հունիսի 13-ին՝ Ադրբեջան կատարելիք այցելություններով»,- գրում է Yeni Şafak թերթը։

Նշենք, որ սրանք Էրդողանի առաջին արտասահմանյան այցերն են Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։