Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է ԼՂ ուղարկել Կոնգրեսի պատվիրակություն՝ տեղում գնահատելու իրավիճակը

ԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է ԼՂ ուղարկել Կոնգրեսի պատվիրակություն՝ տեղում գնահատելու իրավիճակը
Միջազգային
13:51, 22 июнь 2023
ԱՄՆ Կոնգրեսում կայացած «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» թեմայով լսումների ժամանակ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Սեմ Բրոունբեքը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայերի կարգավիճակին՝ նշելով, որ այնտեղ ապրող հայերը քրիստոնյա բնակչություն են, որին սպառնում է տարածաշրջանից արտաքսում։ «Ադրբեջանը պատրաստվում է փակել տարածքը՝ բնակչությանը ուղղակի ստիպելով հեռանալ և չվերադառնալ, նրանք կցրվեն աշխարհով մեկ և կստեղծեն սփյուռքի այլ օջախներ։

Պատրաստվո՞ւմ ենք արդյոք մենք թույլ տալ ևս մեկ քրիստոնյա բնակչությանը լինել վտարված իրենց հայրենիքից։ Այս ամենն իրականացվում է ամերիկյան կամ իսրայելական զինամթերքի օգնությամբ, որին տիրապետում են ադրբեջանցիները։ Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, ապա նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործողության մեջ դնի 907-րդ ուղղումը»,- ասել է կոնգրեսականը։

Նա նաև առաջարկել է Լեռնային Ղարաբաղ ուղարկել Կոնգրեսի պատվիրակություն՝ տեղում գնահատելու իրավիճակը։

Բրոունբեքը առաջ է քաշել Լեռնային Ղարաբաղի հայերի կրոնական ազատության հարցը և նշել, որ ամերիկյան կրոնական համանքը պետք է օգնի ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կրոնական ազատությունը։