Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը պետք է դաս քաղի տարածաշրջանում ընթացող գործընթացներից` խաղաղության հասնելու համար. Չավուշօղլու

Հայաստանը պետք է դաս քաղի տարածաշրջանում ընթացող գործընթացներից` խաղաղության հասնելու համար. Չավուշօղլու
Միջազգային
18:58, 16 июнь 2021
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կքննարկվի Անթալիայի Դիվանագիտական ֆորումում հունիսի 18-20-ը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Interfax.az-ը։

«Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության և խաղաղության օգտին: Ադրբեջանը հասավ իր հողերի ազատագրմանը օկուպացիայից: Բոլոր երկրները պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - այսօր Անթալիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն ասել է, որ «Հայաստանը, որը տարիներ շարունակ մեկուսացել է տարածաշրջանային համագործակցությունից, պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից, որոնք կապահովեն տարածաշրջանում խաղաղություն»: