Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ

Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
Միջազգային
17:50, 04 июль 2023
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) այսօր պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը մուտք է գործել միավորման անդամ երկրների շարքեր: Այս մասին որոշումն ընդունվել է կազմակերպության 23-րդ գագաթնաժողովում, որը նախագահում է Հնդկաստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրանը դարձավ միջպետական միավորման 9-րդ անդամը։ 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագրվել է Իրանի պարտավորությունների վերաբերյալ հուշագիր՝ կազմակերպություն մուտք գործելու նպատակով: 

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպության կազմում կար վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը։