Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Ուկրաինայում իր գործողություններով «ՆԱՏՕ-ին մոտեցրեց իր շեմին» և այժմ խիստ անհանգիստ է. Լլոյդ Օսթին

Պուտինը Ուկրաինայում իր գործողություններով «ՆԱՏՕ-ին մոտեցրեց իր շեմին» և այժմ խիստ անհանգիստ է. Լլոյդ Օսթին
Միջազգային
13:09, 13 июль 2023
Շվեդիային ՆԱՏՕ-ի 32-րդ անդամ դառնալու թույլտվությունը «մեծագույն գործերից» մեկն էր, որ ձեռք բերվեց այս շաբաթ Լիտվայում Դաշինքի գագաթնաժողովում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որի խոսքերը մեջբերում է CNN-ը:

«Սկզբում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը կարծում էր, որ ինքը կարող է պառակտել ՆԱՏՕ-ն և բաժանել մեզ. ՆԱՏՕ-ն իրականում ավելի մեծ դարձավ»,- ասել է նա՝ նշելով վերջերս կայացած Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին և այն, որ Թուրքիան դադարեց ընդդիմանալ Շվեդիայի անդամակցության հայտին:

Նա հավելել է, որ Պուտինը Ուկրաինայում իր գործողություններով «ՆԱՏՕ-ին մոտեցրեց իր շեմին»՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի ղեկավարն արձագանքում դաշինքի ընդլայնմանը։

«Վստահ եմ, որ Պուտինը շատ անհանգստացած է: Այնպիսի երկրները, ինչպիսիք են Ֆինլանդիան և Շվեդիան, լրացուցիչ շատ բան են բերում Դաշինքին, ուստի մենք ուրախ ենք, որ նրանք միացան մեզ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ «նրանք անմիջապես օգուտ կբերեն դաշինքին»:

Օսթինը նաև CNN-ին հայտնել է, որ անդամ երկրները ստացել են «լայն աջակցություն»՝ իրենց ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանության ծախսերին հատկացնելու և Ուկրաինային ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ներդրումներ ապահովելու առումով: