Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիության կողմից նոր պատժամիջոցներ են հնարավոր Կրեմլի հանդեպ

Եվրամիության կողմից նոր պատժամիջոցներ են հնարավոր Կրեմլի հանդեպ
Միջազգային
12:57, 22 февраль 2021
Եվորպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ ժոզեֆ Բորելը երեկ իր թվիթերյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրել  է, որ Եվրամիության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների 27 ղեկավարների հետ անպայման կքննարկեն ԵՄ-ի կողմից սպասվելիք գործողությունների մասին՝ ռուսաստանցի ընդդիմադիր  բլոգեր Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման հարցով։

Նա նշել է, որ ռուսական դատարանները շարունակում են արհամարհել  նրա գործով Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանի որոշումները։

Ենթադրվում է, որ նախարարները Կրեմլի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկ կընդունեն։

Պատժամիջոցների անհրաժեշտության մասին հայտարարել էր նաև  2015 թվականից Լիտվայում  ապաստանած Նավալնիի աշխատակազմի ղեկավար Լեոնիդ Վոլկովը, կոչ անելով պատժամիջոցներ իրականացնել Կրեմլի հանդեպ, ընդ որում, թիրախավորել Վլադիմիր Պուտինի շրջապատը՝ օլիգարխներին և չինովնիկներին։ Ըստ նրա՝ Մոսկվան միայն ուժի լեզուն է հասկանաում, ուստի այս քայլը անրհարժեշտություն է։

«Չնայած Պուտինը դիկտատոր է, սակայն, պրագմատիկ մարդ է։ Եթե  Նավալնիին բանտում պահելուց բխող վնասը ավելին լինի, քան օգուտը, նա կփոխի իր մոտեցումը։ Եթե Պուտինի մերձավորներից շատերը հայտնվեն տհաճ իրավիճակում, դա վտանգավոր կդառնա հենց նախագահի համար», -նշել է Վոլկովը։

Իսկ Նավալնիի թիմակիցները 35 մարդուց բաղկացած ցանկ են կազմել, որոնց առաջարկում են ենթարկել պատժամիջոցների։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Մոսկվյան դատարանը հաստատել էր, որ Ալեքսեյ Նավալնին 2,5 տարի կանցկացնի քրեակատարողական հիմնարկում։

Սյուզի Սիրականյան