Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով

Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով
Միջազգային
14:25, 21 июнь 2021
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման գծի վրա:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ այս ընտրությունները կայացել են: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ վստահ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության առթիվ: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք հիմա ունի երկիրը և դուրս գալ զարգացման կայուն գծի վրա »,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանում ընտրությունների արդյունքները և ինչ տրամադրվածություն ունի Երևանի հետ փոխգործակցության առումով: